Իրանն արգելել է իր մարզիկներին այցելել Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի սպորտի նախարարությունն արգելել է բոլոր սպորտային ակումբներին այցելել Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:
Թուրքիայում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է «Թուրքիայում տիրող իրադրությունն ու անվտանգությունը հաշվի առնելով»:
Դեկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ-ն հորդորել էր իր քաղաքացիներին այցելել Թուրքիա միայն խիստ անհրաժեշտության դեպքում և մեծամասամբ խուսափել այդ երկիր գնալուց: Բացի այդ, ժամանակավորապես փակվել էին Ստամբուլում, Էրզրումում և Տրապիզոնում Իրանի հյուպատոսարանները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



