Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիմա Բաղդասարյան. «Մայրանալու ցանկությունը իմ մեջ արդեն երկար ժամանակ է՝ կա»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանի համար Նոր տարին ամենասիրելի տոներից մեկն է. ամեն տարի հատուկ սիրով է պատրաստվում: Հաղորդավարուհին նկարահանվել է BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում: 

Յուրաքանչյուր տարի Ամանորը դիմավորում եմ տանը. սա մեզ համար ավանդույթ է

Հիմնականում համաքվում ենք սկեսուրիս տանը, որից հետո շարունակում ենք նշել կա՛մ ռեստորանում, կա՛մ էլ ակումբում: Ամանորյա նվերները մասամբ պատրաստել եմ, չգիտեմ ինչու, այս տարի դեռ հեքիաթային շունչը չեմ զգում, որովհետև միգուցե աշխատանքի բերումով ավելի խառն եմ: Հուսամ՝ կտրամադրեմ մի քանի օր ցուցակ գրելու համար, թե ում ինչ պետք է գնեմ, որպեսզի կարողանամ գնումներ կատարել:

Նոր տարին իմ ամենասիրելի տոներից է

Սիրում եմ այս տոնը, չնայած առաջին տեղում ինձ համար Զատիկն է: Նույնիսկ այս տարիքում հեքիաթի և հրաշքի եմ սպասում: Այս տարին ինձ համար ոչնչով չի առանձնացել, ստաբիլ տարի էր ինձ համար: Դեռ նոր առաջարկներ չեն եղել, բայց ինքս ծրագրել եմ որևէ բան փոփոխել աշխատանքի առումով: Ուզում եմ ամեն ինչ իրականացնել, նոր խոսել դրանց մասին: 

Տասը տարեկանում հասկացա, որ ձմեռ պապ չկա:

Բավականին ուշ տարիքում հասկացա, շնորհիվ իմ մայրիկի, քանի որ կարողացել էր պահպանել այդ հեքիաթային վիճակը: Հիշում եմ, չէի ուզում քնել և աչքս պահում էի դռանը: Չհասկացա, թե ինչպես քնեցի և չտեսա, թե ինչպես եկավ: Միայն առավոտյան հասկացա, որ մայրս էր մտել սենյակ և բարձիս տակ նվեր դրել:

Հայրս բավականին խիստ էր, և ես տանից չէի կարող բացակայել։

2000 թվականն էր, երբ ես առաջին անգամ ընկերներիս հետ դիմավորեցի Նոր տարին. հայրս բավականին խիստ էր, և ես չէի կարողանում Ամանորին տանից բացակայել: Այդ տարի ես դիմավորեցի իմ ընկերների հետ, և դա ինձ համար շատ տպավորիչ էր: 

Մայրանալու ցանկությունը իմ  մեջ արդեն երկար ժամանակ է՝ կա:

Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչի եմ սպասում, բայց միշտ ինչ-որ մի երազանք ունենում եմ: Ուզում եմ առողջ լինենք, ընտանեկան նորություններ լինեն, նոր առաջարկներ լինեն: Կարծում եմ՝ երազանքները չեն տարբերվում: Ես սրտանց ուզում եմ, որ բոլորի մոտ այդ ամենը իրականանան: Ես չեմ սպասում Ամանորին, որպեսզի մայրանալու երազանքը պահեմ, այդ ցանկությունը իմ մեջ է արդեն երկար ժամանակ է՝ կա: Հուսամ՝ հաջորդ տարի այդ մեծ երազանքներից մեկը կիրականանա:  

Ես լավ տան կին եմ. սիրում եմ պատրաստել և պատրաստվել։

Շատերի մոտ զարմանք է առաջացնում, որ ես կարող եմ լավ պատրաստել: Շատ սիրում եմ, երբ իմ ընկերները հյուրընկալվում են մեր տանը: Կան ֆիքսված օրեր, երբ իմ ընկերներն են գալիս և երբ գալիս են ամուսնուս ընկերները: Ամեն ինչ հասցնում եմ, և դժգոհություններ չկան:

Ես այն մարդկանցից եմ, ովքեր հետևում են նորաձևությանը:

Իհարկե, ինձ համար առաջնային չէ դա, քանի որ նախ պետք է սազի և ինձ հոգեհարազատ լինի, բայց քանի որ գիտենք, որ թավիշն է նորաձև, ես պատրաստվում եմ  կարմիր զգեստ կրել, որին մի փոքր դիզայներական լուծումներ եմ տվել: Կարծում եմ՝ բավականին գեղեցիկ է ստացել: Ես մեկ տարի շարունակ սկսել եմ համագործակցել մեր հայ դիզայներների հետ, ես էլ համարում եմ, որ հայկականը նորաձև է: Համամիտ եմ այդ կարգախոսի հետ, որը ես շատ գնահատում եմ: Ինձ համար հագուստի գինը կարևոր չէ, կարևորը կարն է և որակը: Ես չեմ համարում, որ եթե թանկ է, ուրեմն՝ պարտադիր լավն է:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Նկարահանումներն իրականացվել են Հավանա ռեստորանային համալիրում

Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները