Ճամբարակցիները ռոքֆոր տեսակի պանիրը կիրացնեն Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանի գյուղատնտեսական տոնավաճառներում հատուկ տաղավարներ կտրամադրվեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար:
Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով` Ճամբարակի գյուղացիական տնտեսությունները ռոքֆոր պանրի իրացման խնդիր ունեն:
«Երեկ պայմանավորվել եմ Ճամբարակի գյուղապետի հետ: Մենք Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառներում տեղեր կհատկացնենք նաև ճամբարակցիներին` «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերած կաթի դիմաց տրամադրած ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



