Վենեսուելայում վթարի է ենթարկվել «Սու-30» կործանիչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի ռազմաօդային ուժերի «Սու-30» կործանիչը պարեկային ծառայություն կատարելիս ընկել է Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանի տարածքում: Ինչպես հայտնել է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարարությունը՝ օդանավը վարող երկու օդաչուների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Կործանիչը վթարի է ենթարկվել սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ օդանավից հաղորդագրություն է ստացվել ՝ Կոլումբիայի հետ սահմանի տարածքում՝ Վենեսուելայի հյուսիս-արեւմուտքում «չթույլատրված թռիչք կատարող օդանավի» հայտնաբերման մասին: Այս տարածքում հաճախ է արձանագրվում թմրադեղերի մաքսանենգությամբ զբաղվող ավազակային խմբավորումների գործունեություն: Այդ խմբավորումները փորձում են տվյալ տարածքն օգտագործել ՝ Կոլումբիայում արտադրվող թմրադեղերը Կենտրոնական Ամերիկա տեղափոխելու նպատակով, նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:



