Տոկիոն 500 մլն դոլար Է հատկացրել նախեւառաջ սիրիացի փախստականներին օգնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 22-ին հայտարարել Է ՄԱԿ-ի՝ փախստականների, նախեւառաջ սիրիացիների օգնության ծրագրերին 500 մլն դոլար տրամադրելու մասին: Միջոցները կհատկացվեն ընթացիկ ֆինանսական տարում, որը Ճապոնիայում կշարունավկի մինչեւ մարտի 31-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» ;-ը, կառավարության ղեկավարը հայտնել Է այդ հիմնախնդրին նիվիրված հատուկ նիստում:
Նախատեսվում Է օգնությունը ՄԱԿ-ի կապուղիներով ուղարկել Սիրիայից փախստականներին իրենց տարածքում ընդունած երկրներ եւ այլ երկրներ: Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները որոշել են մոտավորապես 330 մլն դոլար հատկացնել պատվաստումների ծրագրերին եւ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի այլ միջոցառումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



