Որտեղ են Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արամեն և այլ հայտնիներ դիմավորելու Նոր տարին
ՖՈՏՈԱնի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արամեն, Սոնան, Մարտ Բաբայանը, Մարգարիտա Պոզոյանը և Էդգարը Ամանորը կդիմավորեն Մոսկվայում: Նրանց համար այս Նոր տարին աշխատանքային է լինելու: Հայ երգիչներն ու դերասանները հայկական տրամադրություն կապահովեն Ռուսաստանում բնակվող հայերի համար:
Euromusic entertainment ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը Tert.am Life-ին հայտնեց, որ նախաձեռնել են «Ամենահայկական Ամանորյա գիշեր» խորագրով շոու ծրագիրը Մոսկվայում, որն իրականություն կդառնա շոու բիզնեսի հայ աստղերի մասնակցությամբ: Նրանցից յուրաքանչյուրը կներկայացնի ստեղծագործություններ իր երգացանկից:
Արտիստները ոչ միայն իրենց երգերով կապահովեն ամանորյա տրամադրությունը, այլև կվայելեն երեկույթը: Նրանք չեն երգելու և հեռանան. Հենց այնտեղ էլ դիմավորելու են տոները: