Հալեպի արեւելյան մասից շարունակվում Է տարհանումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասից տարհանումը դեռեւս շարունակվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:
«Տարհանումը դեռեւս ընթանում Է, դիտորդները դեռ տեղում են: Շուրջ 300 անձնական փոխադրամիջոցներ են գիշերվա ընթացքում եւ այսօր առավոտից մեկնել քաղաքից»,-հայտնել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ԿԽՄԿ-ն տարհանման սկսվելուց ի վեր 30 հազար մարդ Է դուրս բերել արեւելյան Հալեպից: Մաուրերը հավելել Է, որ, ԿԽՄԿ-ի տվյալներով, «արեւելյան Հալեպում դեռեւս մնում են հսկայական թվով մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել այնտեղից», եւ տարհանումը կարող Է տեւել «եւս մի քանի օր»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



