Մոսկվայում մետրոյի անցումներից մեկում պայթյուն է որոտացել (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանի անցումում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով դեպքի վայր ժամանած իրավապահներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի պատճառը եղել է անցումում աշխատող բանվորների կողմից գազի բալոնի հետ անզգույշ վարվելը։
«Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է եռակցման աշխատանքների ժամանակ գազի բալոնի հետ անզգույշ վարվելը»,-հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը չի ազդել մետրոյի բնականոն աշխատանքի վրա:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



