Կառավարությունը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը ավստրիական «Erste Bank»-ի կողմից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին արտոնյալ վարկ տրամադրելու համար երաշխիք է տվել: Այդ մասին որոշումն ընդունվեց դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։
«Վարկը կտրամադրվի շատ արտոնյալ պայմաններով՝ 19.5 տարով, որից 6.5-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55-տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



