4 տուրից հետո Մարիա Գևորգյանը առաջատարների շարքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում տեղի ունեցան 4-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների թվում ընթացող Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովայի հետ:
Համաձայն վիճակահանության` Սուսաննա Գաբոյանն ու Արմինե Բաբայանը 4-րդ տուրում մրցում էին միմյանց դեմ: Կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի:
4 տուրից հետո Մարիա Գևորգյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում: Սուսաննա Գաբոյանը 3 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ Արմինե Բաբայանը 13-րդ տեղում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



