Հաստատվեց Զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը. այն կունենա երեք վարչություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը։ Նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ և 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։
«Սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 կառուցվածքային ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:
Կոմիտեի ղեկավարն է Զարմինե Զեյթունցյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



