Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նադեժդա Սարգսյանը թոռնիկի, Էմմիի հղիության և քաղցկեղը հաղթահարելու մասին

ՖՈՏՈ

Tert.am Life-ը երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ 2016-ն ամփոփող հարցազրուց է արել:

 -Ամփոփենք 2016 թվականը: Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար:

 -2016 թվականն ինձ համար ամենաերջանիկ տարին էր: Ամենասպասված թոռնիկս և Էմման երկու անգամ եկան Հայաստան: Եթե առաջ Skype-ով կամ Viber-ով էի ուրախանում, այս տարի գրկեցի ու շոշափեցի թոռնիկիս՝ մարմինս վրա զգալով այդ երջանկությունը: Նոյեմբերին նա դարձավ 1 տարեկան: Ցավոք, չկարողացա մեկնել, բայց շուտով կգնամ Միացյալ Նահանգներ: Գալիք տարին կդիմավորեմ նրանց հետ: 2016-ն ինձ ուրախացրեց նաև աշխատանքում: «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու համար ընտրվեցին իմ երկու սաները: Երկուսն էլ ինձ համար անհատ կատարողներ են ու շատ ուրախ եմ, որ դուետով ներկայացան: Ես նրանց հաղթողներ եմ համարում:

 -Այս տարի նաև իմացաք, որ շուտով երկրորդ անգամ եք տատիկ դառնալու մասին:)

 -Այո, դա կրկնակի ուրախություն էր: Կարծում եմ՝ խոսքերով դժվար է բացատրել, թե ինչ զգացողություններ ունեի: Այդ լուրն ինձ  լավ զգալու, ինձ հետևելու, առողջ լինելու ստիմուլ է տալիս, որպեսզի գնամ, տեսնեմ իրենց: Հուսամ՝ մինչև ծնվելը կմնամ Էմմկայի մոտ: Առաջին երեխայի ծնունդին չեմ եղել, երկրորդին կլինեմ:

 

 -Ո՞վ հայտնեց, որ երկրորդ անգամ եք թոռնիկ ունենալու:

 -Հղիության մասին իմանալուն պես Էմմին առաջինն ինձ է զանգել: Ուրախությունից խելագարվել էի, բայց դեռ սեռը չգիտեինք: Հետագայում սեռն էլ իմացանք: Էմմկան ասում է, որ 4 երեխա է ունենալու՝ իր երեխային քույր և եղբայր է պետք, քանի որ ինքը միայնակ է եղել և շատ է զգացել դրա պահանջը:

 -Այդ պահին ափսոսանք չզգացի՞ք, որ սահմանափակվել եք միայն մեկ երեխայով:

-Շատ: Գիտեք, ինչքան եմ ափսոսում, որ երեխայիս մենակ եմ թողել: Այն ժամանակ մտածում էի՝ դե 30 տարեկան եմ, հիմա պետք է աշխատել, հետո կունենամ: Նույնիսկ մի անգամ ասել էի, որ 50 տարեկանում երկրորդ երեխա կունենամ: Փաստորեն խաբեցի: Դրա համար Էմմայի մտածելակերպը ինձ դուր է գալիս: Ժամանակին ինքն իր ընկերուհիներին էր բերում ծոցը քնեցնում, բայց ընկերուհիները, ի վերջո, մի օր դավաճանում են, հարազատները՝ ոչ:

 -Ե՞րբ կծնվի փոքրիկը, կբացահայտե՞ք սեռը:

 -Այդ լուրը թող Էմմին ասի:

 

 

 -Դանիելն ո՞ւմ է ավելի նման:

 -Շատ դրական, աշխույժ երեխա է: Արդեն քայլում է, վազում: Ուշադիր է, ընդունակ ու խելացի: Երբ սաներիս հետ վոկալ էի պարապում, ուշի-ուշով լսում էր և նույնությամբ արտաբերում: 7-8 ամսական էր, երբ Հայաստանում էր: Ինչպես Էմմիի հետ էի էքսպերիմենտներ անում, այնպես էլ թոռնիկիս հետ: Ի տարբերություն թոռնիկիս, Էմմային 3 ամսական եմ նստեցրել դաշնամուրի առաջ: Եթե այստեղ լիներ, Դենիիս էլ ավելի շուտ կնստեցնեի :)

 Էմմիի փոքր ժամանակվա նկարները, որ տեսնեք, շատ կնմանեցնեք, բայց տեղ-տեղ իր պապային էլ է նմանվում: Բնավորությամբ էլ, կարծես, Էմմիի մանկությունը լինի՝ ժպտերես, աշխույժ: Էմման ասում է, երբ հյուր են գնում, գիտի ինչպես պահի իրեն: Ով գրկում ու սիրում է իրեն, չի նեղացնում և միշտ ժպտում է: Ինչպես Էմմկան է եղել հանգիստ, ինձ չի տանջել, այնպես էլ Դենին է: Պարզապես, շատ սնդիկ է: Երբ արթնանում է, սկսում է վազվզել: 

-Վստահ եմ, հաճախ եք զրուցում Էմմիի հետ, թե ինչպես պետք է պահել փոքրիկին:

 -Էմմին շատ ուշադիր մայր է: Մտածում էի, որ իր առաջնեկն է, շատ բաներում կդժվարանա, բայց ոչ: Ինչպես ես եմ մեծացրել իրեն, այնպես էլ ինքն է իր փոքրիկին պահում: Ես շատ եմ տանջել Էմմկայիս, բայց ինչպես ասում են՝ «արցունքներից արդյունքի հասանք»: Ճապոնական գրքերից մեկում կարդացել եմ, մինչև 7 տարեկանը երեխան չէ, չգիտեմ, չի կարելի բառերը չպետք է լսի: Էմմկային հենց այդպես էլ դաստիարակել եմ: Մայրը պետք է շրջանցի այդ բառը՝ այլ կերպ բացատրելով: Այդ ամենը Էմմկան հիշում է, հիմա նույն էլ ինքն է անում:

Շարունակությունը՝ այստեղ

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Օրենքը դարձել է գործող վարչախմբի համար ընդդիմախոսներին լռեցնելու գործիք. Աննա ԿոստանյանՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթությունները