2016-ին Հայաստանում արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2016 թվականի տնտեսական արդյունքները կլինեն դրական: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ բավական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում:
«2016-ի արդյունքներով արդյունաբերության աճը կկազմի 6-7 տոկոս: Աճ կա նաև արտահանման և ներդրումների ոլորտում: Այդ մասին մենք կարող ենք ավելի կոնկրետ խոսել տարին ամփոփելով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածում աճել է ընդամենը 0.4 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 698 մլրդ դրամ, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 20 տոկոսով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



