Սոթքում 2 անչափահաս երեխաների մայրը փորձել է ինքնասպանություն գործել՝ սոցիալական վատ պայմանների պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարևանները կանխել են 35-ամյա կնոջ` Ա.Գ-ի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը` մանրամասնելով. «Դե կարծես սոցիալական վիճակի ծանր պայամաններից ելնելով»:
Գյուղապետը նշեց, որ ընտանիքը ոչինչ չունի, ո՛չ կինն է աշխատում, ո՛չ ամուսինը և ասաց, որ կկանչի ամուսնուն ու կառաջարկի աշխատել մոտակա զորամասում, ինչի համար ինքը կմիջնորդի: Նա պատրաստվում է նաև այլ օգնություններ առաջարկել ընտանիքին:
Ինքնասպանության փորձ կատարած կնոջ վիճակը նորմալ է, հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա: Իսկ ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



