Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամանորը Առաջինում». ընտանեկան, ջերմ, հետաքրքիր

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին ամբողջությամբ կվերափոխվի Հանրային հեռուստաընկերության եթերացանցը: Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով, իսկ երեկոյան Առաջին ալիքի հեռուստադիտողների համար նոր եւ հետաքրքիր ծրագիր է նախատեսված: Տարեմուտի գիշերը՝ ժամը 24:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի «Ամանորը Առաջինում» խորագրով տոնական համերգային ծրագիրը, որը հեռուստադիտողներին կփոխանցի ամենաընտանեկան եւ ուրախ տոնի ամենաջերմ զգացողությունները, ինչպես նաեւ ուրախ, աշխույժ եւ հետաքրքիր ժամանց կապահովի: Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան հայ երգիչ-երգչուհիները, ովքեր կներկայանան արդեն սիրված ուրախ կատարումներով, որոշ դեպքերում նոր երգերի հեռուստատեսային պրեմիերաներով: Առաջին ալիքի հեռուստադիտողը Հանրայինի տոնական եթերում կտեսնի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին, Արթուր Գրիգորյանին, Հայկոյին, Ռազմիկ Ամյանին, Ալլա Լեւոնյանին, Զարուհի Բաբայանին, Սոնա Շահգելդյանին, Լեյլա Սարիբեկյանին եւ այլոց: Պրեմիերաներով կներկայանան Էրիկը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան: Իսկ թե կոնկրետ ինչ կատարումներով են հանդես եկել սիրված արտիստները, հայտնի կդառնա տարեմուտի գիշերը: Դեկտեմբերի 31-ին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները կունենան տոնական ուղղվածություն: Սկսելով օրը «Առավոտ լուսո»-ի հետ՝ մեր հեռուստադիտողները կունենան դրական եւ ուրախ տրամադրվածության մեծ չափաբաժին, ականատես կլինեն տոնական անցուդարձին, որը կշարունակվի պահպանվել նաեւ ողջ օրվա ընթացքում առաջարկվող հաղորդումներում:

Այ օրինակ «Համի որակ» հաղորդաշարի տոնական թողարկման շրջանակում, պահպանելով հաղորդման ձեւաչափային եւ թեմատիկ առանձնահատկությունները, փորձագետ Կարեն Գիլոյանը, առանց նախապես իմանալու, թե ով է խոհարարը, կգնահատի հայտնի ու սիրված տանտիկինների կողմից պատրաստված բլինչիկների համն ու որակը: Տոնական ու հոբելյանական կլինի նաեւ «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդումը, որի ամանորի թողարկումը կլինի նաեւ «Մեր բակ»-ը ֆիլմի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հրանտ Թոխատյանի հյուրերը կլինեն մարդիկ, ովքեր կանգնած էին ֆիլմի ստեղծման ակունքներում, ովքեր նորովի ճանաչվեցին եւ սիրվեցին ֆիլմում կերտած կերպարների շնորհիվ: Հատուկ հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել նաեւ ֆիլմի այն դերակատարները, ովքեր ապրում եմ դրսում, քիչ են երեւում եթերում: Նորովի մեկնաբանություններով կներկայացվեն նաեւ «Մեր բակ»-ի երաժշտական համարները:

Տոնական թեմատիկայով եթեր կհեռարձակվեն նաեւ «Երգ երգոց», «Գուշակիր մեղեդին», «Ամենակարող երգիչ» ծրագրերը, որոնց շրջանակում հնչող երաժշտությունը կլինի Նոր տարվան նվիրված եւ բարձր տրամադրություն կփոխանցի հեռուստադիտողներին: Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով, մուլտֆիլմերով եւ համերգներով: Հանրայինի եթերում առաջին անգամ կներկայացվի «3 շաբաթ Հայաստանում» ֆիլմը: Բացառիկ իրավունքով եւ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն 20th century Fox, Disney, Warner Bros, Universal, Paramount եւ այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Հարրի Փոթեր» ամենահայտնի ֆիլմի բոլոր 8 սերիաները, «Տանը մենակ», «Իմ ընկեր ձմեռ պապը», «Ձնագնդիկներով պատերազմ», «Հրեշների ընկերություն», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Դալմաթյան շներ», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Խիզախ արքայադուստրը» եւ այլն: Առաջինը նաեւ ավանդական անակնկալ ունի դասականի սիրահարների համար: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ Հանրայինի եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգը: Առաջին ալիքը Ձեզ բարձր տրամադրություն եւ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում