Լոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են մեկօրյա գործադուլ հայտարարել հունվարի 8-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի մետրոյի աշխատակիցները մտադիր են հունվարի 8-ին 24 ժամյա գործադուլ հայտարարել՝ որպես բողոքի նշան աշխատանքային պայմանների վատացման ու անձնակազմի կրճատման դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արհմիությունը։
«Մետրոյի աշխատակիցներն ամեն օր բախվում են կրճատումների ծրագրի կործանարար հետեւանքներին։ Մեր ակցիան ուղղված է այդ ծրագիրը դադարեցնելուն ու ուղեւորների անվտանգության առաջնայնությունը օրակարգ վերադարձնելուն»,- ասվում է պրոֆիլային արհմիության հայտարարության մեջ։
Ծրագրվում է, որ մեկօրյա գործադուլը սկսվելու է հունվարի 8-ին՝ կիրակի, տեղի ժամանակով ժամը 18։00-ին, հետեւաբար դրանից կտուժեն բոլոր նրանք, ովքեր աշխատանքային օրերին մետրոյից են օգտվում աշխատանքի գնալու համար, քանի որ գործադուլը տեւելու է մինչեւ երկուշաբթի ժամը 18։00։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



