Գերմանիայի դատախազությունը բեռլինյան ահաբեկչության գործով կասկածյալին կալանավորելու օրդեր է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի դատախազությունը Թունիսի քաղաքացի Անիս Ամրիին կալանավորելու օրդեր է տվել, որը ըստ իրավապահների, վարել է այն բեռնատարը, որը Բեռլինում մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է 12 մարդ, հայտնում է Reuters–ը։
«Հետաքննության այս փուլում մենք հիմք ենք ընդունում այն, որ Անիս Ամրին է վարել բեռնատարը, այսօր նրան կալանավորելու օրդեր է տրվել»,- ասել է Գերմանիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը։
Նա նաեւ հայտնել է, որ օրվա ընթացքում իրականացվել են խուզարկություններ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում ու Բեռլինում, որտեղ ենթադրաբար մինչ այդ գտնվել է Ամրին։ Նրա խոսքով խուզարկությունների արդյունքում ոչ մի կալանավորում չի իրականացվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



