Ռուսաստանում զորավարժությունների ընթացքում Ղազախստանի ԶՈՒ-ի 4 զրահափոխադրիչ է խորտակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Կենտրոն 2015» զորավարժությունների երկրորդ փուլի ընթացքում Կասպից ծովում Ղազախստանի բանակի 4 զրահափոխադրիչ՝ ԶՓԿ-80 է խորտակվել: Նախնական տվյալներով, 4 ժամկետային զինծառայող է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Օյմաշայի մոտակայքում:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանղալի Տասմաղամբետովը հանձնարարել է հատուկ խումբ ձեւավորել՝ միջադեպի պատճառները պարզելու համար:
«Կենտրոն 2015» զորավարժությունները Կենտրոնական զինվորական շրջանում մեկնարկել են սեպտեմբերի 14-ին:



