Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում հեռուստաընկերություն է փակվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհուրդը Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով Yol TV հեռուստաընկերությունը փակելու որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհուրդը հայտարարություն է տարածել, թե Yol TV հեռուստաընկերությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ վիրավորանքներ պարունակող հաղորդում է հեռարձակել, որի համար որոշում է կայացվել փակել հիշյալ հեռուստաընկերությունը։
Yol TV հեռուստաընկերությունը փակելու հետ կապված քննադտական հայտարությունով է հանդես եկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Յասեմին Ջանքուրթարանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



