Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակել Է Շոն Սփայսերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ին նոր վարչակազմում Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակել Է իր անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետականի տարածած հայտարարության մեջ:
Թրամփը նաեւ Հոուփ Հիքսին նշանակել Է Սպիտակ տան ռազմավարական կապի տնօրեն, Ջեյսոն Միլլերին՝ հաղորդակցությունների գծով տնօրեն, իսկ Դեն Սքավինոյին՝ սոցիալական ցանցերի գծով տնօրեն: Թրամփը նաեւ նրանց դարձրել Է իր օգնականներ:
«Շոնը, Հոուփը, Ջեյսոնը եւ Դենն իմ շտաբի հանգուցային անդամներն Էին ընտրարշավի ընթացքում եւ անցումային թիմում»,- նշել Է ընտրված նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



