Իրանը ձգտում է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը. Ռոուհանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ձգտում Է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը եւ ազատ առեւտուր անել միավորման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Ղրղզստանի իր պաշտոնակից Ալմազբեկ Աթամբաեւի հետ Բիշքեկում կայացած հանդիպմանը: «Մենք ցանկանում ենք ազատ առեւտրի հասնել այդ միության հետ»,- ասել Է Ռոուհանին:
Նրա խոսքով՝ իրանական կողմն ակնկալում Է, որ այդ հարցը կքննարկվի ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը նշանակված Է դեկտեմբերի 26-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



