Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մտքիդ ի՞նչ կա, Թրամփ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Foreign Policy հանդեսի վկայությամբ, Պենտագոնին է հանձնել մի փաստաթուղթ, որում թվարկել է ԱՄՆ գլխավոր մարտահրավերները և դրանցում, իբրև թիվ մեկ սպառնալիք, Ռուսաստանին առհասարակ չի ներառել: Հանդեսի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ հինգ առաջնահերթություններից առաջինը ԴԱԻՇ–ի ոչնչացումն է դիտարկվել, ապա՝ ռազմական բյուջեն հավասարակշռելու խնդիրը, երրորդ տեղում է հայտնվել կիբերանվտանգության հետ կապված նոր հայեցակարգի ձևավորումը, այնուհետ՝ Չինաստանը և վերջապես՝ Հյս. Կորեայի միջուկային ծրագիրը: Փաստաթուղթը գաղտնազերծած և Թրամփին մոտ կանգած անձը, սակայն, միաժամանակ հուշել է, թե պետք չէ դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, որովհետև այն դեռ նախնական է, և հետո՝ պարտադիր չէ, որ հենց այս պահին դրանում ներառվեին բոլոր գլխավոր խնդիրները:
 
 
Պենտագոնի մամլո կենտրոնի ղեկավար Գորդոն Թրոուբրիջն էլ իր հերթին մամուլի համար չի պարզաբանել փաստաթղթի հետ կապված և ոչ մի մանրամասն, միաժամանակ հայտարարելով, թե կառույցը նորընտիր նախագահին ապահովել է անհրաժեշտ տեղեկատվությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ, և այժմ անցումային վարչակազմի իրավունքն է՝ սեփական առաջնահերթություններ կազմելը:
 
 
Լուրը և հատկապես Պենտագոնի զգուշավորությունը զարմացրել է ռուսական մեդիային, տվյալ դեպքում՝ Կոմերսանտին, որտեղ դարձյալ հիշել են հատկապես վերջին ամիսներին այդ կառույցի կողմից հնչեցված բոլոր հակառուսական հայտարարություններն ու իրենց երկիրն իբրև թիվ մեկ սպառնալիք ճանաչելու դիրքորոշման՝ ամենատարբեր վկայությունները: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն Պենտագոնի ներկայի ղեկավար Էշթըն Քարտերը (որը մշտապես կանգնել է Ռուսաստանը թշնամական երկիր ճանաչելու, այդ մտայնությունը տիրաժավորելու և ռազմական բյուջեի մեծ մասն, այսպես ասած, ՌԴ–ին զսպելու ուղղությամբ ծախսելու դիրքերում), այլև դրա ապագա ղեկավար՝ Կատաղած շուն մականունով հայտնի Ջեյմս Մեթիսը, որ նույնպես հայտնի է իր հակառուսականությամբ: Այս ամենը համադրվում է նաև այս տարվա դեկտեմբերի 14–ին Council on Foreign Realtions–ի՝ ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի կողմից հրապարակված ամենամյա զեկույցին, որում նույնպես ՌԴ–ն ԱՄՆ–ի և մոլորակի համար թիվ 1 մարտահրավեր է դիտարկվել: Արդյունքում ստացվում է՝ ռուսներին ամենաշատն այս պահին նույն հարցն է հետաքրքրում, ինչ՝ Ֆեյսբուքին: Ցանկացած օգտատեր գիտի, որ էջը բացելուն պես՝ առաջինը, որ հայտնվում է աչքիդ առաջ, հետևյալն է՝ մտքիդ ի՞նչ կա:
Հարց, որի պարզաբանման համար ամենևին երկար էլ չենք սպասի՝ հունվարն, ի վերջո, քթներիս տակ է, և Թրամփն էլ, անշուշտ, Նյու Յորքի իր երկնաքերում թաքնվելու հնարավորություն չի ունենա ...
 
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքից