Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գայա Արզումանյանը՝ նոր երգերի ու ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Թեեւ տարին ավարտվում է, սակայն երգչուհի Գայան չի պակասեցնում աշխատանքային ակտիվությունն ու այժմ էլ զբաղված է երկու նոր երգերով.

«Պատկանում եմ այն երգիչների դասին, որոնք միշտ աշխատում են, ակտիվ են այս կամ այն գործերով: Այս պահին ունեմ նոր երկու աշխատանք, որոնք եւ իրենց ոճով, եւ ֆորմատով զգալիորեն տարբերվում են իմ` մինչ այս ունեցած բոլոր աշխատանքներից:  Առաջինը, որ 2017-ին կներկայացնեմ, կնոջ ներաշխարի կռիվ է, որ իրար հանգիստ չեն տալիս երկու էություններ` կին ու արտիստը. սա Ավետ Բարսեղյանի հետ առաջին համագործակցությունն է: Իսկ երկրորդ աշխատանքս, որ կրկին Ավետի հետ է, դուետ է, սակայն սրանից ավել փակագծերը չեմ բացի, մնացածին կտեղեկանաք արդեն ավելի ուշ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գայան ու հավելեց, որ նոր գործերը լսելուն պես հանդիսատեսը կնկատի ժանրային փոփոխությունը:

Խոսելով 2017-ի ծրագրերից` երգչուհին նկատեց.

«Իրականում ծրագրեր չունեմ, դրանք ավելի շատ նպատակներ են, որոնց իրականացման համար ամեն ինչ անում եմ, իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք ժամանակի ընթացքում ստեղծվում են եւ կամ լինում, կամ` ոչ: Ինչեւէ, 2017-ին ունեմ շատ ծրագրեր, դրանցից որոշները դեռ 2016-ին եմ սկսել իրականացնել ու հուսով եմ՝ ավարտին կհասցնեմ 2017-ին: Կան նոր երգեր, նոր տեսահոլովակներ ու նախագծերին մասնակցություններ»:

Հետաքրքրվելով, թե գործնականից զատ Գայան ի՞նչ նպատակներ ունի անձնական կյանքի վերաբերյալ, պատասխանեց.

«Սովորաբար անձնականիցս չեմ սիրում խոսել, առավել ևս երազել կամ պլանավորել, սակայն միևնույն ժամանակ չեմ էլ թաքցնում, որ եթե ինչ-որ փոփոխություն լինի իմ կյանքում, ես խոստանում եմ, որ բոլորն էլ կիմանան այդ մասին»:

Անդրադառնալով ամանորյա հիշողություններին` Գայան ժպիտով պատմեց.

«Կարծում եմ` բոլորի համար էլ հիշարժան են մանկության տարիները ու այդ տարիներին անցկացրաց յուրաքանչյուր Ամանոր: Հիմա չեմ կարող առանձնացնել ու ասել, թե կյանքիս ո՞ր Ամանորն է ամենահիշարժանը եղել, բայց  մանկությանս բոլոր ամանորներն էլ յուրօրինակ են եղել ու հաստատ կցանկանայի վերադառնալ մանկություն` թեկուզ մեկ ամանորյա գիշեր»:

Գայան շատ երգիչների նման Ամանորը կդիմավորի աշխատավայրում, իր խոսքով, եթե ծնողները այստեղ լինեին, հաստատ Նոր տարվա գիշերը ծնողների կողքին կլիներ.

«Վերջին մի քանի տարին, ցավոք, նշում եմ ընտանիքիցս հեռու, բայց ինձ հարազատ կոլեգաներիս հետ: Երգիչների կյանքում կարծես չգրված օրենք լինի, որ պետք է այդ օրը աշխատեն ու ուրախացնեն իրենց հանդիսատեսին: Այս տարի եւս պետք է դիմավորեմ իմ կոլեգաների ու իմ շատ սիրելի հանդիսատեսի հետ: Եթե այնպես լիներ, որ ծնողներս կողքիս լինեին, ապա անպայման իրենց հետ նշելուց հետո միայն կմիանայի ընկերներիս»,- նշեց երգչուհին ու հղեց իր բարեմաղթանքը.

«Ամենակարեորը թող խաղաղություն լինի, թող որ բոլորը առողջ լինեն ու որ բոլոր մայրերի աչքերից երջանկության արցունքներ հոսեն»:

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան