Արազ Օզբիլիսը Թուրքիայում մասնակցել է բարեգործական խաղի
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը Թուրքիայում մասնակցել է բարեգործական խաղի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսն ուսի վնասվածքից և վիրահատությունից հետո առաջին անգամ է մտել խաղադաշտ: Թուրքական «Բեշիկթաշ» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը մասնակցել է բարեգործական խաղի, որտեղ Թուրքիայի առաջնությունում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստները մրցել են տեղացիների դեմ: 4:3 հաշվով հաղթել են տեղի ֆուտբոլիստները: Բարեգործական խաղի ընթացքում 50 միլիոն 630 հազար թուրքական լիրա է հավաքվել:
Հայաստանի ազգային թիմի անդամը վիրահատության էր ենթարկվել 2016 թվականի հոկտեմբերին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



