Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թրամփի ընտրած պետքարտուղարի նավթագազային անցյալը պրոադրբեջանական դիրքորոշման երաշխիք չէ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնին նշանակելու է ExxonMobil նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Ռեքս Թիլերսոնին: Այս նշանակումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես Հարավային Կովկասում:

– Չգիտեմ, թե ով կարող է պատասխանել այդ հարցին` հաշվի առնելով, որ պետքարտուղար է նշանակվելու մի մարդ, որը խոշոր գործարար է և չունի քաղաքական կամ դիվանագիտական անցյալ: Նրա մասին հայտնի է, որ Ռուսաստանի հետ ունի լավ հարաբերություններ ու ինչ–որ միջոցառումների ժամանակ հանդիպել է Պուտինի հետ: Ուստի եղած տեղեկատվությունը չափազանց քիչ է` դատելու համար, թե նա ինչ քաղաքականություն կորդեգրի Սիրիայի կամ Ուկրաինայի, կամ էլ նույն Ռուսաստանի հարցում: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ակնհայտ է, այս տարածաշրջանը ԱՄՆ–ի համար առաջնահերթ դեր չունի: Ուրեմն պետք է սպասենք, տեսնենք` ինչ է լինելու:
Երկրորդ` կասկած չունեմ, որ պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփի քաղաքականությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու: Օրինակ, նույն Թրամփը պատրաստ է ՌԴ–ի հետ համագործակցել: Դա վատ ցանկություն չէ, բայց պնդում եմ` որոշ ժամանակ անց նա շատ կոշտ քաղաքականություն կվարի Պուտինի ռեժիմի դեմ: Ինչո՞ւ: Նա ցանկանում է աշխատել այդ երկրի հետ, բայց չգիտի, թե ում հետ է գործ ունենալու: Երբ հանդիպի Պուտինի հետ և հասկանա, որ Պուտինը ոչ թե բանակցում է, այլ վերջնագրեր է ներկայացնում, նրա դիրքորոշումը կփոխվի: Իսկ ընդհանրապես Թրամփի նշանակած մարդկանց զգալի մասը բիզնեսից են, հարուստ մարդիկ են, տարիքով, նշանակում է` բավական կոնսերվատիվ են: Դա ընդհանուր մթնոլորտ կստեղծի նրա թիմում:

– Ադրբեջանում մեծ ոգևորությամբ է ընդունվել Թիլերսոնի նշանակումը, քանի որ լինելով նավթագազային ընկերության ղեկավար, երկար տարիներ հաջողությամբ համագործակցել է Ադրբեջանի հետ: Թիլերսոնի աշխատանքային կենսագրությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ նրա քաղաքական դիրքորոշումների վրա:

– Հնարավոր է: Բայց մի զուգահեռ անցկացնեմ, որպեսզի ադրբեջանցիները շատ չոգևորվեն: Շատերը մոռացել են, որ ԱՄՆ–ի ներկայիս պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնապես հայերի լոբբիստն էր ԱՄՆ Կոնգրեսում: Այսինքն` հայկական կազմակերպություններից փող էր ստանում` հայերի շահերը պաշտապնելու համար: Ու դա` պաշտոնապես: Արդեն չորս տարի է` նա պետքարտուղար է: Ի՞նչ է նա արել հայերի համար: Համոզե՞լ է Օբամային, որ Ցեղասպանությունը ճանաչի: Ցանկացած պետքարտուղար առաջնորդվում է իր երկրի շահերով և գործող նախագահի հրահանգներով: Նույնը կլինի Թրամփի պետքարտուղարի դեպքում: Այո՛, նրա անցյալը կարող է ազդեցություն ունենալ, բայց դրա ծավալն այնքան մեծ չի լինի, քանի որ նա կանի այն, ինչ կասի Թրամփը: Իսկ ես համոզված չեմ, որ Թրամփի քաղաքականությունը պրոադրբեջանական է: Ուստի այդ նշանակումից մտավախություններ չունեմ:

– Ադրբեջանական մամուլը, բերելով Քերիի օրինակը, նշում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա ունի ընդգծված պրոհայկական դիրքորոշում:

– Քերիից առաջ Քլինթոնն էր պետքարտուղար, Քլինթոնից առաջ` մեկը ուրիշը: Դուք ԼՂ հարցում ԱՄՆ–ի դիրքորոշման մեջ տարբերություն տեսե՞լ եք: Ինչ ասում էր Քինթոնը, նույնը կրկնել է Քերին: Այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը գոնե վերջին 15–20 տարիներին չի փոխվել: Իսկ Քերիից ոչ մի պրոհայկական խոսք չեմ լսել: Ադրբեջանի քարոզչամեքենան սիրում է նման շոուներ: Բայց նրանք շատ արագ կհիասթափվեն: Նոր պետքարտուղարը նույնը կասի, ինչ Քերին կամ մյուսները:

Արփի Սահակյան

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT