Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր վարկ, նոր արտաքին պարտք ու նոր իրարանցում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՀՀ կառավարության կողմից հրավիրած ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվում էր «Կառավարության զարգացման ֆրանսիական գործակալության» միջև ստորագրված միջազգային համաձայնագիրը, որի շուրջ Past.am-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:
 
«Այսօր բանկերում կա երկու տրիլիոն դրամ ավանդ, չորս միլիարդ` գումար: Սա նշանակում է, որ հայաստանցի հարուստները փողը չեն դնում բիզնեսի մեջ, քանի որ վախենում են: Եթե այդ չորս միլիարդ դոլարի տասը–քսան տոկոսը գար բիզնես, առևտուր, մեր տնտեսությունը թափ կառներ»,– ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ–ում ծնված ցանկացած քաղաքացի այս պարտքը իր վզին է ծնվում:
 
 
«Յուրաքանչյուր քաղաքացու վրա այդ պարտքը կազմում է երեք հարյուր դոլար: ՀՀ–ն, ըստ «Կարնեգի» հիմնադրամի տվյալների, աշխարհում գրավում է երրորդ տեղը՝ արտագաղթի ծավալով: Առաջին տեղում Սիրիան է, Բոսնիա–Հերցոգովինան: Այսինքն՝ ՀՀ–ում ամեն չորսից մեկը պաշտոնապես արտագաղթել է: Եթե մարդը, արտադրողը ՀՀ–ից դուրս է, դուք ո՞նց եք բյուջե հավաքելու ու տնտեսական աճ ցույց տալու, պարտքը փակելու: Բյուջեն ու ֆինանսները քաղաքականություն են, ու այդ իմաստով դուք ձախողած եք, դուք որևէ լուծում չունեք»,– ասաց նա:
 
Պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ ցավով հայտնեց, որ մինչ օրս ՀՀ–ն շարունակում է վարկահավաքության գործընթացը:
 
 
«ՀՀ–ն կարծես մի պետական մեքենայի է վերածվել, որը, կարծես, վարկահավաքությամբ է զբաղվում: Ես երբևիցե չեմ խուսափել ասել, որ վարկը կարող է դրական գործընթաց լինել, և դա այդպես է, եթե այդ վարկը հավելյալ արժեք է ստեղծում կամ բերում է տնտեսության նոր հնարավորություններ ստեղծելուն, բիզնեսի ու տնտեսության բարելավմանը և այլ խնդիրներ լուծելուն»,– ասաց նա՝ նկատելով, որ նոր վարկեր վերցնելու գործընթացն ավելի շատ միտված է բյուջեի այս կամ այն բացը փակելու, վարկ կուտակելու, արտաքին պարտքը մեծացնելու համար: Կարծես կարկատան են անում:
 
«Նրանք պետք է համոզիչ փաստեր ներկայացնեն, թե այդ վարկով ինչ խնդիրներ են լուծելու, մինչ այս պահը մենք այդ փաստերը չունենք: Մասնավորաբար այս իրավիճակում մենք, բնականաբար, դեմ ենք այդ վարկին»,– շեշտեց Խ. Քոքոբելյանը:
 
Ի հեճուկս պատգամավորներից շատերի կարծիքների, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը որևէ վտանգ չի տեսնում նոր պարտքեր հավաքելու գործընթացում:
 
«Երեք վարկային ծրագրերն էլ բյուջետային ծրագրեր են: Այդ գումարներն արդեն ծառայել են նպատակին, որովհետև վարկային միջոցների մի մասը նախատեսված է եղել 2016 թվականի բյուջետային ծախսերում, քանի որ ծախսերն արդեն իսկ իրականացվել են՝ ուրեմն նպատակ են ունեցել: Քանի որ այդ գումարները ներգրավել են որոշակի ռեզերվային գումարներից, ապա այս վարկերը վավերացնում են, որ ներգրավեն ու համալրվեն ռեզերվային գումարները: Նպատակը մեկն է այն միտված է պետության ֆինանսական կայունության ապահովմանը»,– ասաց նա:
 
Սոսե Չանդոյան
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT