Պուտինը չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի վերականգնումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի վերականգնումը։ Նրա խոսքով՝ դրա համար կան բոլոր հիմքերը։ Այս պահին ռուսաստանցիները կարող են Վրաստան այցելել առան վիզայի, սակայն Վրաստանի քաղաքացիները ՌԴ մուտքի համար պետք է վիզա ունենան։
«Ես չեմ բացառում Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի վերադարձը, ինձ թվում է, որ դրա համար կան բոլոր հիմքերը, առավել եւս, որ մենք որոշակի ազդակներ ենք տեսնում Վրաստանի իշխող կառույցների կողմից»,– ասել է Պուտինը Մոսկվայում մեծ ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



