Պայքարում ենք մրսածության դեմ
ԼԱՅՖՁմռանը տարածված են մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունները: Past.am-ը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնք կօգնեն տնային պայմաններում և բնական միջոցներով հաղթահարել հիվանդությունները:

Դարչինը և իմբիրը հայտնի են իրենց հակավիրուսային հատկություններով: Այս ամենին ավելացնում ենք նաև կիտրոնի հյութ և խնձորի քացախ, որոնք լրացնում են վիտամին C-ի պաշարները: Նման բաղադրությամբ թեյը կօգնի վերականգնել ուժերը և պայքարել հիվանդության դեմ:

Արքայախնձորն օժտված է հակաբորբոքային հատկությամբ և նպաստում է քթից արտադրության դուրս բերմանը: Նման բաղադրիչների համադրությունը հզոր միջոց է մրսածության դեմ: Անհրաժեշտ է արքայախնձորի հյութին ավելացնել կես ճաշի գդալ խնձորի քացախ, սև պղպեղ և մեկ գդալ մեղր:
Անի Գևորգյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



