Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այգեհովիտում ադրբեջանական դիպուկահարը «Նիսսան» մակնիշի մեքենա է խոցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երեկ առավոտյան Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի խաղողի այգիներից մեկում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից «Նիսսան» մակնիշի մեքենա է վնասվել:

 Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը: Նա պատմեց, որ երեկ ժամը 10:30 րոպեին, խաղողաքաղի ժամանակ գնդակոծվել է Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի բնակիչ Արթուր Թամրազյանի 2002 թվականի արտադրության «Նիսսան Ջիպ» մակնիշի ավտոմեքենան:

 Արթուր Թամրազյանը խաղողաքաղի նպատակով մարդիկ էր տեղափոխել այգի, երբ տեղի է ունեցել դեպքը: «Կրակոցից ամբողջությամբ փշրվել է մեքենայի ետնապակին: Ամբողջությամբ գնդակոծվել է մեքենայի աջակողմյան մասը: Բարեբախտաբար՝ որևէ անձ չի տուժել: Էս պահի դրությամբ, համայնքի՝ սահմանին հարակից այգիներում խաղողաքաղը դադարեցված է: Մարդիկ փորձում են իրենց բերքը հավաքել, իսկ դարավոր թշնամին իր նենգ գործն է կատարում»,-պատմեց Այգեհովիտ համայնքի ղեկավարը:

 Սա Այգեհովիտում երկրորդ նմանատիպ դեպքն է՝ ընդամենը երկու օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ սեպտեմեբերի 15-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կրակոցներից ամբողջությամբ այրվել էր Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այն ժամանակ բնակիչները դիմել էին Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ՝ խնդրելով միջնորդել, որպեսզի դադարեցվեն կրակոցները, իրենք էլ խաղողաքաղ կազմակերպեն: Մեր հարցին՝ Կարմիր Խաչի միջոցով իրավիճակը կարգավորելու փորձերը հաջողություն չունեցա՞ն, Լևոն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, որևէ արդյունք չեղավ: Իմ կարծիքով՝ չի էլ լինի: Կատարվածի մասին մեր մարզային ղեկավարությունը տեղյակ է, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ վնասների հատուցումների նպատակով ակտեր ենք կազմել: Գնահատող կազմակերպությունը կգնահատի վնասի չափը»,ճգրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին․ երեք մարդ վիրավորվել է Բելգիան հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հարցում ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին չեղարկել ահաբեկչության համար մահապատիժը Կայանված բեռնատարներից գողացել էր մարտկոցները․ Շենգավիթի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Քիմիական գործարանում ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած առաջարկին Մահացել է Պետրոս Բեդիրյանը Հայտնի է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցի փակումը կրճատել է պարարտանյութերի համաշխարհային արտահանումը մոտ կեսով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Իրաքում ամերիկացի լրագրող են առևանգել Արաղչի․ ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ են փոխանակվել, բայց բանակցություններ չկան Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել 150 րոպե, երկու տեքստ, մեկ էսսե․ ինչ է սպասվում 9-րդ դասարանցիներին Նիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԵրասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը ԱԱԾ-ն նոր փոխտնօրեն ունի Բուժումը նորմալ գնում է. արդեն սկսել ենք. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է. ՌԴ Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի Թեհրանում փլատակներից երկու մարդ է փրկվել․ SNN «Միլանի» 19-ամյա նորեկը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում․ տներ են այրվում Աշխարհակարգը գտնվում է վերակառուցման փուլում․ Լավրով ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանՆեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻրանի հավաքականի խաղացողները խաղից առաջ պարզել են զոհվածների և ավերված շինությունների նկարները Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը․ զnհվածների թվում են 125 երեխա և 88 կին Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԵ՞րբ և ի՞նչ գույնով պետք է ներկել Զատիկի ձվերը. հոգևորականը մանրամասնում է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականն է սպանվել Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր Ավանեսյան«DONGFENG» բեռնատարից թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհըԻրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է ԿԳՄՍ նախարարը զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ․ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր