Թուրքիան հայտարարել է մեկ գիշերում 68 գրոհայինի ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հայտարարել է մեկ գիշերում ԴԱԻՇ խմբավորման 68 գրոհայինի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Անկարայից ստացվող տեղեկությունների համաձայն՝ իսլամիստները ոչնչացվել են Էլ-Բաբ քաղաքի մոտ տեղի ունեցած մարտերում՝ չափավոր սիրիական ընդդիմության անդամների կողմից, որոնց աջակցել են թուրք զինծառայողները։ Հաղորդվում է նաև ԴԱԻՇ-ի 141 օբյեկտի, այդ թվում շտաբի ոչնչացման մասին։
Սիրիայի ազատ բանակի ջոկատներին հաջողվել է իսլամիստներից մաքրել հիվանդանոցի շենքը, որտեղ գտնվել է հրամանատարական կետ և զինամթերքի պահեստ։ Թուրքամետ գրոհայինները տվել են 2 զոհ։ Թուրքական մամուլի տվյալներով՝ ԴԱԻՇ-ին պատանդ է ընկել Թուրքիայի զինված ուժերի 3 զինվոր։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



