Դաղստանում երկու ենթադրյալ գրոհային է ոչնչացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանի Շամիլյան շրջանում, նախնական տվյալների համաձայն, զինված ընդհարման արդյունքում երկու գրոհային է ոչնչացվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին:
«Դաղստանի Շամիլյան շրջանի Տելետլ գյուղի ծայրամասում օպերատիվ գործողություններ իրականացնելու ժամանակ ուժայինները ենթադրյալ գրոհայիններ են հայտնաբերել: Զինված ընդհարման արդյունքում սպանվել է երկու զինված տղամարդ: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են», - պատմել է աղբյուրը:
Նշվում է, որ ուժայինները չեն տուժել, սպանվածների ինքնությունը պարզվում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



