Քարաթափման հետևանքով Գորիս-Կապան ճանապարհահատվածը միակողմանի փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան -
Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի
247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում` 20-30
խմ ծավալով:
Քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության
ճանապարհաշինարարներն այժմ կատարում են մաքրման աշխատանքներ` ճանապարհի
երկկողմանի երթևեկությունը վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



