Թրամփի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է Սպիտակ տանը նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը հայտարարել է, որ մերժել է Սպիտակ տանը կոմունիկացիոն հարցերով տնօրենի պաշտոնը զբաղեցնելու Թրամփի առաջարկը:
Այս մասին գրում է Politico-ն:
Իր այս որոշումը Միլլերը մեկնաբանել է ասելով, որ նախընտրում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ և հավելել, որ ինքն իր կինը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին արդեն հաջորդ ամիս:
Հայտնի է, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Հանրապետական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Շոն Սպայսերը, ով ավելի վաղ հավակնում էր նորընտիր նախագահի օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



