Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ մանամասներ են հայտնի դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր առավոտյան Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռն ընկել է թռիչքի 7-րդ րոպեին. այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Ինքնաթիռը կործանվել է ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, Անապայի մոտ:
Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 50-ից մինչև 100 մետր խորության վրա:
Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



