Հրապարակվել են առաջին լուսանկարները «Տու-154» օդանավի կործանման վայրից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԻԱ «Նովոստի»-ն լրատվական գործակալությունը հրապարակել է առաջին կադրերը, որոնք արվել են Սև ծովում «Տու-154» օդանավի կործանման վայրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ դեպքի վայրում հայտնաբերվել է 7 դի, ինչպես նաև օդանավի բեկորները:
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Նշվում է, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։
Պաշտպանության նախարարությանը պատկանող օդանավի կործանման դեպքի առնչությամբ Ռուսաստանի Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:








