Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 14:30-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Բաղրամյանի, Մեղրու, Արարատի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Սիսիանի,
Ապարանի, Վայքի տարածաշրջանների, Կոտայքի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ
մերկասառույց է:
Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



