ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Ադլեր-Լաթաքիա չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. ««Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորը ցավով տեղեկացանք Սև ծովի վրա «Տու-154» ինքնաթիռի կործանման մասին, որը տասնյակ մարդկանց կյանքեր խլեց: ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում եմ կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



