«Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Դրեզդեն թռչող մարդատար ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել դեպի Դրեզդեն թռչող մարդատար ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է life.ru-ն, օդանավի անձնակազմը «Շերեմետևո» վերադառնալու որոշում է կայացրել օդ բարձրանալուց 20 րոպե անց:
Նշվում է, որ նման որոշման համար հիմք է ծառայել օդային փոխադրամիջոցի տեխնիկական անսարքությունը:
«Սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց հետո ինքնաթիռը սկսեց աղմկել ու ցնցվել»,-աղբյուրի հետ զրույցում պատմել է ուղևորներից մեկը:
Հայտնի է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



