ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Տիգրանաշենի ոլորանները: Դ
ժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզ Գյումրի քաղաքում, Ամասիայի և
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:



