Ավելի քան 114 հազար իրաքցիներ լքել են իրենց տունը Մոսուլում գործողության մեկնարկից ի վեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան 114 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման՝ ավելի քան 2 ամիս շարունակվող գործողության հետևանքով։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հոկտեմբերի 17-ին Մոսուլում սկսված գործողության արդյունքում ներկայում տեղահանված է հանդիսանում 114 042 մարդ (19 007 ընտանիք)»,-ասվում է հաղորդագրությունում։ Այսպիսով՝ վերջին մեկ շաբաթում հարկադիր տեղահանվածների թիվն ավելացել է ավելի քան 10 հազարով, մեկ ամսում՝ ավելի քան 40 հազարով։
Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ տեղահանված անձանց 85 տոկոսը տեղավորված է ճամբարներում։ Նշվում է, որ ազատագրված շրջանների բնակիչները խմելու ջրի, սննդամթերքի և բժշկական օգնության կարիք ունեն։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



