Չիլիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի հարավում կիրակի 7.7 մագնիտուդ ուժգնության հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո երկրի պաշտոնյաները հրահանգել են տարհանել առափնյա շրջանների բնակիչներին` խուսափելու հնարավոր ցունամիի հետևանքներից:
Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:22-ին (18:22` երևանյան) հարավային Չիլոե կղզում: Ցնցումների օջախը գտնվել է 33 կմ խորությամբ: Տարածքը գտնվում է մայրաքաղաք Սանտյագոյից 1300 կմ հեռավորությամբ:
Չիլիի ռազմածովային օվկիանոսագրական ծառայությունը ցունամիի կանխարգելիչ զգուշացում է տվել, իսկ տեղի բնակիչներին տարհանում են երկրի այլ շրջաններ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



