Ջրից հանվել է Տու-154-ի աղետի 11-րդ զոհի մարմինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋրից հանվել է Սոչիի մոտ Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված 11-րդ մարդու մարմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցության դեպարտամենտին:
«Ջրից հանվել է ավիաաղետի ժամանակ 11-րդ զոհվածի մարմինը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ ջրասուզորդների խումբը աղետի վայրում մեծացել է մինչեւ 109 ջրասուզորդ:
ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որում եղել է 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ, դեկտեմբերի 25-ի առավոտյան Ադլերի օդանավակայանից թռչում էր Լաթաքիա եւ կործանվել է Սեւ ծովի ջրատարածքում: ՊՆ-ի տվյալներով՝ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչիի ափամերձ շրջանից 1,5 կմ հեռավորությամբ 50-70 մետր խորության վրա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



