Պուտինն ու Նազարբաևը Էրդողանի հետ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի իրավիճակը քննարկել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Էրդողանը զանգահարել է ՌԴ ղեկավարին, որպեսզի ցավակցություն հայտնի Սև ծովում տեղի ունեցած Ту-154-ի ավիավթարի կապակցությամբ: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ», - ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրության մեջ:
Խոսակցությանը մասնակցել է նաև Նազարբաևը, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում:
Նազարբաևը ժամանել է Սանկտ Պետերբուրգ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



