Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության փոխնախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքը: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Անկարայում: Դեռևս հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում ընդդիմադիր գործիչը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



