Մահացել է Ջորջ Մայքլը
ՎԻԴԵՈBBC News-ի հաղորդմամբ՝ 53 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը: Ոստիկանությունը հայտնում է, որ երգչին մահացած գտել են Մեծ Բրիտանիայի իր տանը:
2011 թ.-ին երգիչը թոքաբորբով մեկ անգամ արդեն հոսպիտալացվել էր, ինչի հետևանքով հետաձգել էր իր համերգային շրջագայությունը:
Ջորջ Մայքլը ծնվել էր 1963 թ.-ին, Լոնդոնում: Երաժշտական կարիերն սկսել է 1980-ականներին, Wham խմբի շրջանակներում:
Հետաքրքրական է, որ երգիչը մահացել է Սուրբ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Այս լուրից հետո երգչի երկրպագուները միանգամից հիշեցին Wham խմբի հայտնի «Վերջին Սուրբ ծնունդ» երգը:
Եվս մեկ անգամ հիշենք այդ գեղեցիկ կատարումը.
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



