Ելիզավետա Գլինկայի անունով կկոչեն ՌԴ պաշտպանության նախարարության բուժհիմնարկներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵլիզավետա Գլինկայի գործը ավարտին կհասցվի, նրա անունով կկոչեն ՌԴ պաշտպանության նախարարության բուժհիմնարկներից մեկը: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Արդար օգնություն» հիմնադրամի մարդասիրական բեռն առաքվել Էր այլ չվերթով: Այն արդեն գտնվում Է «Հմեյմիմ» օդանավակայանում: Իհարկե, Ելիզավետա Գլինկայի գործը մենք ավարտին կհասցնենք: Դա նրա առաջին ուղեւորությունը չԷր Սիրիա»,- ասել Է Ցալիկովը:
«Պաշտպանության նախարարը որոշում Է ընդունել բուժհիմնարկներից մեկին նրա անունը շնորհելու մասին»,- հավելել Է նա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



