Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նա ամեն ինչ արեց ու մեր պուճուրիկների համար հեքիաթային սենյակ ստեղծեց. Նորա Գրիգորյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դստեր ու դերասան Էրվին Ամիրյանի կնոջ՝ դերասանուհի եւ բեմադրող Նորա Գրիգորյանի համար անցնող տարին մի շարք հաջողություններից զատ, նաեւ երկու հրաշք նվիրեց: Երկվորյակների մայրիկը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իրենց բազմանդամ ընտանիքում տիրող տոնական տրամադրության ու 3.5 ամսական փոքրիկների մասին.

«Նախ ասեմ, որ վերջին շաբաթները ծնողներիս տանն էի ապրում, որպեսզի մայրիկս օգներ բալիկների խնամքի հարցում, քանի որ Նոր տարվան ընդառաջ ռուսական թատրոնում ներկայացում էի բեմադրում: Ի դեպ` շատ շնորհակալ եմ մայրիկիս, մեզ օգնելու համար: Այդ ընթացքում մեր հայրիկը` Էրվինը, մեծ անակնկալ էր պատրաստել. Նա գնել էր շատ մեծ տոնածառ, տեղադրել էր մեր տանը ու շատ գեղեցիկ զարդարել, իսկ երբ օրեր առաջ մենք կրկին վերադարձանք տուն ու տեսանք զարդարված տունը, շատ ուրախացանք, դա իսկական անակնկալ էր: Իհարկե, մեր փոքրիկները դեռեւս ոչինչ չեն հասկանում, միայն փայլերով ու լույսերով են տարվում, սակայն ինձ համար ամուսնուս այդ քայլը շատ հաճելի էր»,- պատմեց Նորան ու շարունակեց խոսել ամուսնու եւ երեխաների փոխհարաբերություններից.

«Ամուսինս շատ հոգատար է, օգնում է ամեն հարցում: Երեխաները նրա թույլ կողմն են դրաձել, ու հենց այդ պատճառով էլ նա այս տարի շատ մեծ ուշադրություն դարձրեց Ամանորին: Նա ամեն ինչ արեց ու մեր պուճուրիկների համար հեքիաթային սենյակ ստեղծեց: Ես համոզված եմ, որ այս տարվանից եւեթ այսպես էլ շարունակվելու է, մեր տան հեքիաթը միշտ պահպանվելու է. Նա շատ լավ հայր է իր երեխաների համար»:

Պատմելով 3.5 ամսական Կոնստանտինի եւ Լիաննայի մասին` երջանիկ մայրիկը նշեց.

«Բալիկներս երաժշտություն շատ են սիրում, դա նրանց ընդհանրություններից մեկն է: Նաեւ սիրում են, որ ամեն բան իրենց ցանկությամբ լինի, սակայն մենք փորձում ենք այդ հարցում ուշադրություն ցուցաբերել ու անգամ այս շրջանից ճիշտ դաստիարակություն տալ: Տղաս շատ լուրջ է եւ հետաքրքրասեր, ժպտում է միայն ծանոթ մարդկանց, իսկ անծանոթներին հայացքով ցույց է տալիս, որ չի ճանաչում ու նրանց թույլ չի տա դիպչել իրեն: Աղջիկս նուրբ է, ավելի զգայուն, նա շատ պոզիտիվ ու ժպտերեսիկ է: Նրանք դժվար երեխաներ չեն, ինքս էլ մեծ հաճույքով եմ խնամում նրանց: Քանի որ վերջերս շատ երկար էի աշխատում, հիմա մեծ կարոտով ու հաճույքով խնամում եմ նրանց: Ես զգում եմ բալիկներիս, նրանք էլ` ինձ: Մենք ներքին կոնտակտ ունենք, այնպես որ նրանց խնամքը ինձ համար շատ հեշտ է»:

Մեր զրույցի վերջում Նորա Գրիգորյանը նշեց, որ մեծ ուրախությամբ են սպասում Նոր տարվան, չէ որ, առաջին անգամ որպես ծնողներ են նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը.

«Նոր տարվան կփորձենք մեր տանը հավաքել մեր մեծ ընտանիքին` Էրվինի ու իմ ծնողներին, ինչու չէ` նաեւ ընկերներ կլինեն: Կարծում եմ` տոները շատ ուրախ կանցնեն, մեր փոքրիկները մեր ուրախության գլխավոր հերոսներն են»,- ավարտեց դերասանուհին:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան  

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ