Հնդկաստանը նոր բալիստիկ հրթիռ Է փորձարկել, որը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը «Ագնի-5» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է կատարել, որը կարող Է միջուկային մարտագլխիկ կրել: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել Է Times of India-ն:
«Թեստային թռիչքը հաջող Է ճանաչվել բոլոր պարամետրերով»,-հրատարակությունը մեջբերել Է երկրի իշխանությունների՝ անունը չնշված ներկայացուցչի խոսքը:
6 հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռն արձակվել Էր Օրիսա արեւելյան նահանգի ծովափից՝ Աբդուլ Կալամ կղզու զինափորձարանից:
Սա նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արդեն չորրորդ փորձարկումն Է, նախորդ երեքը կայացել են 2012, 2013 եւ 2015 թվականներին: Հրթիռը դեռ մի քանի փորձարկում պետք Է անցնի, նախքան երկրի զինված ուժերի զինանոցը համալրելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



