ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Տու-154-ի կործանման չորս վարկած է ստուգում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում Է չորս հիմնական վարկած:
«Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են ԱԴԾ-ում:
«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայում չեն ստացվել»,-հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չԷր փոխադրում:
ԱԴԾ-ում նաեւ ընդգծել են, որ հաջողվել Է կապ հաստատել ինքնաթիռի անկման ականատեսների հետ, որոնց հետ այժմ աշխատում են հետաքննչական խմբի անդամները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



