Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ շրջանակում հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ շրջանակում հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Պետք է ստեղծենք հակաճգնաժամային խորհուրդ, որպեսզի ուսումնասիրենք այդ բոլոր հարցերը։ Խորհրդում կարելի է ներգրավել համաշխարհային մակարդակի փորձագետների։ Խորհուրդը պետք է ԵՏՀ կառուցվածքում առանձին լինի եւ չզբաղվի բյուրոկրատական ընթացիկ հարցերով»,– ասել է Նազարբաեւը ԵՏՄ Գերագույն խորհրդի նիստում։
Նազարբաեւը նաեւ նշել է, որ խորհրդի աշխատանքը պետք է ուղղված լինի առկա խնդիրների գործնական լուծումների որոնումներին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



